Հայերեն   English   Русский  

15-ամյա պատանին դպրոցից հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած ծակած վերքեր» ախտորոշմամբ


  
դիտումներ: 225

Հոկտեմբերի 7-ին Արարատի մարզի Այնթապ գյուղի Բյուզանդ Մարգարյանի անվան հ.2 միջնակարգ դպրոցում հասակակից տղաների միջև վիճաբանություն է սկսվել, ինչի հետևանքով Ա. Հ-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը տեղեկացնում է, որ 15-ամյա պատանուն Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել «կրծքավանդակի ձախ կեսի և ձախ գոտկային շրջանի կտրած ծակած վերքեր» ախտորոշմամբ։

Հիվանդանոց տեղափոխելիս տղայի վիճակը եղել է միջին ծանրության, վերջինս լուրջ վնասվածքներ չի ունեցել։ Համապատասխան բուժօգնություն է ստացել ու արդեն դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:

Կատարվածի մասին բացատրություն ներկայացնելու նպատակով՝ Ա. Հ-ն հրավիրվել է Մասիսի ոստիկանություն, այնուհետև ազատ է արձակվել։ Ոստիկանությունում գործի հետ կապված այժմ նյութեր են նախապատրաստում:

Ուսուցիչներն ու դպրոցի տնօրենը նշում են, որ տղաները ընկերներ են, երբեք իրար հետ խնդիրներ չեն ունեցել ու հիմա էլ մեկը հիվանդանոցում մյուսը դպրոցում ամեն օր հետաքրքրվում են իրարից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: