Հայերեն   English   Русский  

Կվերականգնվի Երևան–Ռիգա ուղիղ չվերթը


  
դիտումներ: 106

Երկարատև բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնության գալ Երևան-Ռիգա-Երևան երթուղով իրականացվող չվերթների վերականգման հարցում։

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության և լատվիական airBaltic ավիաընկերության ղեկավարության միջև տեղի ունեցած երկկողմանի երկարատև բանակցությունների արդյունքում կվերականգնվի Հայաստանի և Լատվիայի միջև ուղիղ օդային կապը։ Այդ մասին հաղորդում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Երևան-Ռիգա-Երևան երթուղով չվերթները կմեկնարկեն 2020 թվականի մայիսից, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ:

AirBaltic ավիաընկերությունը չվերթները կիրականացնի նոր Airbus A220-300 տիպի օդանավով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: