Հայերեն   English   Русский  

Գյումրու թիվ 15 դպրոցում ոչինչ չի հայտնաբերվել. ռումբի մասին ահազանգը կեղծ էր


  
դիտումներ: 134

Ankakh.com-ն արդեն հայտնել էր, որ հոկտեմբերի 9-ին ժամը 10:44-ին Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման <911> ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր էին մեկնել ոստիկաններն ու փրկարարները:

Մեր թղթակիցը Գյումրիից հայտնեց, որ աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են դպրոցից, փրկարարները զննել են դպրոցը, բայց ոչինչ չեն հայտնաբերել: Դիմել են հատուկ խմբի օգնությանը, դեպքի վայր է ժամանել կինոլոգների խումբը, և զննությամբ, դարձյալ ոչինչ չի հայտնաբերվել:

Քիչ առաջ Ankakh.com-ի հետ զրույցում ՀՀ ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ այս պահին գործողությունները ավարտվել են դպրոցում և արձանագրվել է, որ ահազանգը կեղծ է եղել:

Ոստիկանությունն ու մյուս ուժային կառույցները համատեղ աշխատանքներ են կատարում ահազանգի հեղինակներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:

Ի դեպ, ըստ նախնական տվյալների, դպրոցում ռումբի առկայության մասին ահազանգել են հենց ոստիկանություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: