Հայերեն   English   Русский  

Երևանցիները նախընտրում են ավտոբուսները երթուղային տաքսիներից


  
դիտումներ: 73

Բրեվիսի վերջին հետազոտությունը պարզել է՝ որն է ամենակիրառելի տրանսպորտային միջոցը Երևանում և որ տրանսպորտային միջոցից գրեթե չեն օգտվում երևանցիները։

Աշխարհի շատ քաղաքների համեմատությամբ Երևանում բավականին շատ է տաքսուց օգտվողների թիվը, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է մատչելի գնով։ Հարցումների համաձայն՝ երևանցիների 38%-ն ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ օգտվում է տաքսուց։ Իսկ սեփական կամ ընտանիքին պատկանող ավտոմեքենայով երթևեկում է մայրաքաղաքի բնակչության 43.8%-ը։

Չնայած երթուղային տաքսիների մեծ մասը կարելի է դիտարկել որպես անվտանգության նորմերին չհամապատասխանող, դրանցից դեռ օգտվում է երևանցիների 45.6%-ը (ի դեպ, մեր հարցման մասնակիցների 61.2%-ը նշել է, որ երթուղայինով երթևեկելիս իրեն ապահով չի զգում)։ Շատ ավելի քիչ է էլեկտրատրանսպորտով երթևեկողների թիվը (մետրո՝ 13.8%, տրոլեյբուս՝ 8.5%)։

Դե իսկ ամենակիրառելի տրանսպորտային միջոցը մայրաքաղաքում ավտոբուսն է, որից օգտվողների թիվը մայրաքաղաքում վերջին տարիներին ավելացել է ի հաշիվ երթուղային տաքսիներից օգտվողների։ Ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ ավտոբուսով երթևեկում է Երևանի բնակիչների 50.8%-ը։

Չնայած մեր քաղաքում քայլեր են արվել զարգացնելու հեծանվով երթևեկելու մշակույթը, սակայն այս տրանսպորտային միջոցը դեռևս տարածված չէ։ Դրանով երթևեկում է երևանցիների ընդամենը 0.7%-ը։ Էլ ավելի քիչ է մոպեդներ ու մոտոցիկլետներ վարողների թիվը՝ 0.2%։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: