Հայերեն   English   Русский  

Գյումրու թիվ 15 դպրոցում դասապրոցեսն ընդհատվել է ռումբի մասին ահազանգից հետո. սպասում են սակրավորների ժամանմանը


  
դիտումներ: 96

Այսօր Գյումրի քաղաքի Եսայան փողոցի թիվ 15 դպրոցում տեղադրված ռումբի մասին ահազանգ է եղել ԱԻՆ 911 ծառայությունում: Գյումրից Ankakh.com-ի թղթակիցը հայտնում է, որ Ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը դպրոցից դուրս են հանել աշակերտներին ու ուսուցիչներին:

Տարածքը սահմանազատվել է: Ռումբի հայտնաբերման համար սպասում են սակրավորների խմբին, որոնք ժամանելու են Երևանից: Այս պահին դպրոցում դասապրոցեսն ընդհատված է, դպրոցի տարածքը՝ մարդաշատ: Հայտնել են, որ սակրավորները տեղում կլինեն մոտ մեկ ժամից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: