Հայերեն   English   Русский  

Բալասանյանն արժեզրկում է իր կոչումը՝ դառնալով մանր քաղաքական խաղերի գործիք ու խաղալիք. Արման Բաբաջանյան


  
դիտումներ: 44

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախօրեին Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը հանդես է եկել հերթական հարցազրույցով, որում՝ անդրադառնլով ներհայաստանյան իրադարձություններին ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին: Տարբեր ձևակերպումներով փաթեթավորված այդ սպառնալիքներն իրականում հասնում են ընդհուպ ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի: Սա Վիտալի Բալասնայանի կողմից արդեն որեորդ նման հրապարակային սպառնալինք է:

Նախորդ նման դեպքերից հետո համարժեք գնահատականի բացակայության պատճառով Բալասանյանը իրեն թույլ է տալիս կոպտագույն կերպով խառնվել Հայաստանի ներքին կյանքին ու որ ամենավտանգավորն է՝ սպառնալիքների ու շանտաժի լեզվով խոսել Հայաստանի լեգիտիմ իշխանության, նրա ղեկավարի հասցեին: Դժբախտաբար դա տեղի է ունենում Արցախի գործող իշխանության լուռ համաձայնության և Հայաստանի ռևանշիստական ուժերի ակնհայտ ոգևորության ու քաջալերման պայմաններում:

Արցախի հերոսի պատվաբեր կոչումը որևէ մեկին, այդ թվում՝ Վիտալի Բալասնյանին, իրավունք չի տալիս դուրս գալ քաղաքակրթության, բարոյականության ու ի վերջո օրենքի շրջանանկներից: Ճիշտ հակառակը՝ յուրաքանաչյուր նման հայտարարությամբ Բալասանյանն արժեզրկում է իր կոչումը՝ դառնալով մանր քաղաքական խաղերի գործիք ու խաղալիք:

Ժամանակն է, որ Հայաստանի քաղաքական ուժերը, հանրային ու մտավորական դեմքերը հստակ դիրքորոշում արտահայտեն այս հանցավոր գործելակերպի առթիվ ու առնվազն դատապարտեն Հայաստանի ներքին կյանքին միջամտելու և Հայաստանի ընտրված իշխանության հետ սպառանլիքի լեզվով խոսելու Վիտալի Բալասանյանի գործողությունները: Անթույլատրելի է նաև Արցախը հայաստանյան քաղաքական գործընթացներին մաս դրաձնելու ու արցախցի գործիչների միջոցով Հայաստանում մանր ու էժան քաղաքական դիվիդենտներ ստանալու փորձերը:

Անհրաժեշտ է հստակ սահմանազատում մտցնել հայաստանյան ու արցախյան ներքաղաքական գործընթացներում և որևէ կերպ թույլ չտալ այդ սահմանների հատումը:

Վիտալի Բալասանյանն արդեն իսկ հատել է այդ սահմանագիծը: Նրան պետք է կանգնեցնել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: