Հայերեն   English   Русский  

Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու


  
դիտումներ: 57

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ու «Սասնա ծռերը» մեկ ահաբեկչական խմբավորում են, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, մասնավորապես, գրել է.

«Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում:

2016 թվականից իր քաղաքական կարիերան Սերժ Սարգսյանի հետ կապած Բալասանյանը հայտնվելու է քաղաքական աղբանոցում, որտեղ գտնվում է իր առաջնորդը:

Ղարաբաղցիներն իմաստուն մի խոսք ունեն` լուզուն էրկան, գոդը` տերտակ:

Խելացի ղարաբաղցիները նաև գիտեն` հըրսընքանը ետը նըղարա չըն թխում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: