Հայերեն   English   Русский  

Երևանի սանմաքրման և աղբահանության համայնքային հիմնարկի աշխատակիցների թիվը կավելանա


  
դիտումներ: 54

Երևանի սանմաքրման և աղբահանության համայնքային հիմնարկը նախատեսվում է համալրել ևս 206 աշխատակցով:Համապատասխան որոշումն ընդունվեց հոկտեմբերի 8-ին կայացած Երևանի ավագանու նիստում:

Հիմնական զեկուցող, Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը հայտնեց, որ հիմնարկի աշխատակիցների ընդհանուր թիվը կհասնի 853-ի: «Այս փուլում դա աշխատակիցների այն քանակն է, որի միջոցով հնարավոր կլինի պատշաճ աղբահանություն իրականացնել»,- Հայկ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ավելացվող հաստիքներից 150-ը հավաքարարի հաստիքներ են: «Նախկինում հաստատված հաստիքացուցակով նույնպես 150 այդպիսի աշխատատեղ էր նախատեսվել: Այն ժամանակ փոքր թիվը պատճառաբանվում էր, որ քաղաքի մաքրությունը կազմակերպվելու է նաև փոշեկուլների միջոցով, հետևաբար մարդու աշխատանքի կարիքն այդքան մեծ չի լինի: Այժմ հավաքարարների լրացուցիչ պահանաջարկը պատճառաբանվում է այն հանգամանքով, որ փոշեկուլների ձեռքբերման գործընթացը ժամանակատար է, ու մինչ այդ անհրաժեշտ է հոգալ մայրաքաղաքի մաքրության հարցը»,- նշեց Սարգսյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: