Հայերեն   English   Русский  

Դատախազությունը Հրայր Թովմասյանի վերաբերյալ Արման Բաբաջանյանի դիմումն ուղարկել է ՀՔԾ


  
դիտումներ: 63

ՀՀ Սահամնադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմում-հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ դրանում ներկայացված հանգամանքները քրեական դատավարության ընթացակարգերով ստուգելու նպատակով: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հոկտեմբերի 4-ին Հրայր Թովմասյանի արարքին քրեաիրավական գնահատական տալու համար հանցագործության մասին դիմում է հանձնել դատախազությանը:

«Որպես ԱԺ պատգամավոր դիմում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ Սահմանադրական դատարանի գործող նախագահ Հրայր Թովմասյանի կողմից 2018-ին այդ պաշտոնի ճանապարհին թույլ տված օրինախախտումներին: Ըստ էության առանց ընդունված կարգի՝ առանց Հրայր Թովմասյանի դիմումի, այս ժամանակվա ԱԺ նախագահի կողմից գոյություն չունեցող հիմնավորմամբ դադարեցվել են Թովմասյանի պատգամավորական լիազորությունները: Գոյություն չունեցող հիմնավորումներով մարդը չի կարող պատգամավորական լիազորություններից ազատվել: Իմ խորին համոզմամբ՝ նա միաժամանակ շարունակել է մնալ պատգամավոր և ՍԴ-ի անդամ, ապա նախագահ մինչև 2019-ի հունվարի 14-ը»,-ասել է Բաբաջանյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: