Հայերեն   English   Русский  

​Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի բացումը վստահված էր պարոնյանցիներին


  
դիտումներ: 430

Երեկ Աբովյան քաղաքում մեկնարկեց «Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը»: Հայաստանի թատերական գործիչների միության ջանքերով

և Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ անցկացվող փառատոնի բացումը վստահված էր Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին՝ «Գնա մեռի, արի սիրեմ» ներկայացմամբ: Աբովյանի Դրամատիկական թատրոնում մեծ ոգեւորությամբ եւ ծափերով ընդունեցին Երվանդ Ղազանչյանի բեմադրությունը:

Աբովյանի ամենամյա թատերական փառատոն

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը նշել է, որ 4-5 տարի առաջ հանդիպելով ՀԹԳՄ-ի նախագահ Հակոբ Ղազանչյանին, որոշել են թատերական կյանքը զարգացնելու համար փառատոն կազմակերպել: «Այն մեր համայնքում արդեն պարբերական բնույթ է կրում: Փառատոնի ընթացքում ներկայացումներով հանդես են գալիս հանրապետության լավագույն թատրոնները»,-ասել է քաղաքապետը:

Հոկտեմբերի 7-11 անցկացվող փառատոնի մուտքն ազատ է: Այն նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: