Հայերեն   English   Русский  

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ը դիմել է ՇՄՆ ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով


  
դիտումներ: 481

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի

եւ ՀՀ կառավարության 07.03.2003թ. N217–Ն եւ N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության հայտարարությունից։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):

Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 8-ին ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ»:

Ինչին ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը եւս հանդես է եկել հայտարարությամբ․ «Հոկտեմբերի 7-ին ժամը 16:45 գնում ենք Շրջակա միջավայրի նախարարություն ծանոթանալու Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40.0 լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագծի մշակման գործընթացին:

Ըստ կարգի շահգրգիռ քաղաքացիները պետք է նախապես ծանոթանան փաստաթղթի մշակման աշխատանքներին եւ փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, որպեսզի ներկայացնեն իրենց դիտողություններն ու առաջարկությունները։ Միայն այդ դեպքում նրանք արդեն իրավունք կունենան մասնակցելու բուն փաստաթղթի քննարկմանը, որը կայանալու է հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ին»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: