Հայերեն   English   Русский  

Արմեն Գևորգյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց նրա խափանման միջոցը վերացնելու մասին


  
դիտումներ: 346

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին:

Ըստ պաշտպանների՝ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը:

«Արմեն Գևորգյանի ազատ տեղաշարժի իրավունքն ի սկզբանե խախտվել է, և խնդրում ենք վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Իմ պաշտպանը բուժզննման համար պետք է մեկնի արտերկիր»,- ասաց Ալեքսանյանը և հավելեց, որ Գևորգյանը պետք է մեկնի Ավստրիա:

Պաշտպանը նշեց, որ Արմեն Գևորգյանը Հանրապետությունից պետք է բացակայի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 4-ը:

Դատավոր Աննա Դանիբեկյանի հարցին, թե առողջական ի՞նչ խնդիրներ ունի իր պաշտպանյալը, Ալեքսանյանը պատասխանեց, որ դրանք սրտի հետ են կապված:

Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նաև ավելացրեց, որ Ավստրիայում Արմեն Գևորգյանը պետք է գործնական հանդիպում ունենա, որի բնույթի մասին գրված է միջնորդության մեջ:

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2006 թվականիփետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի աշխատակազմիղեկավարի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնները, օգտագործելով իրպաշտոնեական դիրքը, խոչընդոտներ վերացնելու և ցուցումներ տալու եղանակով օժանդակել էՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ տապալելու ՀՀ սահմանադրական կարգը։ Բացի այդ,Արմեն Գևորգյանը, հանդիսանալով պետական մարմնում մշտապես կազմակերպչական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, <<Թի Էս Էս Սի Արմենիա>>ՍՊ ընկերության միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններկատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակարհանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներովընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքինչխոչընդոտելու համար, 2008թ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանիցստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309000000 ՀՀ դրամին համարժեք 1000000 ԱՄՆդոլար կաշառք, ինչպես նաև նույն ժամանակ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարիիրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավորճանապարհով ստացված եկամուտները





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: