Հայերեն   English   Русский  

Սեդրակ Բաղդասարյանի իրական նպատակը, պարզ է դառնում Սորոսի հիմնադրամից նրա ստացած գրանտներից (շուրջ 90.000$) - վարկաբեկել, վարկաբեկել մինչև վերջ


Ռուբեն Մելիքյան,ՖԲ գրառում


  
դիտումներ: 388

Վերջին անգամ 5 ամիս առաջ՝ մայիսին եմ անդրադարձել Սեդրակ Բաղդասարյանի զրպարտություններին, դրանից առաջ՝ ևս երեք ամիս առաջ, իսկ առաջին անգամ՝ յոթ տարի առաջ։

Իր իսկ նախկին փաստաբանի կողմից 2018-ի մայիսին «շարքային կլյաուզնիկ» որակված այս զրպարտչին ԱԺ բարձր ամբիոն տրամադրածներին՝ ամոթ։

Ըստ էության. 7 տարի առաջ հրավիրել եմ Սեդրակ Բաղդասարյանին՝ բանակցություն վարելու, և ասել հետևյալը․ որպեսզի ՀՀ-ն կատարի ՄԻԵԴ-ի առաջ իր ստանձնած պարտավորությունը՝ այն է՝ նրան տա իրեն վճարված 20 հազար դոլարի փոխարեն իր ունեցածից երկու անգամ մեծ մակերերեսով (117 քմ) բնակարան, առաջարկում եմ վերադարձնել այդ 20 հազար դոլարը։ Ես իրենց շահերից ելնելով առաջարկել եմ անգամ ոչ թե վերադարձնել գումարը, այլ տալ այն վերադարձնելու համաձայնություն, որից հետո կկարողանային հատկացված բնակարանը վաճառել շուկայական արժեքով, նոր գումարը վերադարձնել։ Սակայն երբ իրենք չհամաձայնեցին և երկու տարի հետո եղավ ՄԻԵԴ որոշումը, եղավ այն, ինչ ես ասում էի՝ առնվազն 30-35 տոկոսով ավելի քիչ գումար ստացան, քան եթե հետ վերադարձնեին այդ 20 հազար դոլարը և այդ պայմանով ստանային իրենց ունեցած բնակարանից երկու անգամ ավել մակերեսով բնակարանն ու այն վաճառեին։ Երկու տարի էլ չէին կորցնի։

Վերոգրյալի հիման վրա՝ ինձ ակնհայտ է, որ Սեդրակ Բաղդասարյանի նպատակը բացարձակ կապ չունի իր բարձրաձայնած խնդրի հետ։ Իսկ թե որն է պարոնի իրական նպատակը, պարզ է դառնում Սորոսի հիմնադրամից նրա ստացած գրանտներից (շուրջ 90.000$) - վարկաբեկել, վարկաբեկել մինչև վերջ։ Ներառյալ նրանց, ովքեր անկեղծորեն ու անշահախնդիր ձևով փորձում էին նրան օգնել։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: