Հայերեն   English   Русский  

Ջևադ Զարիֆ. «Թուրքիան չի կարող իր անվտանգությունն ապահովել՝ Սիրիայի տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելով»


  
դիտումներ: 157

Այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց Սիրիայում քրդական ուժերի դեմ նոր ռազմական գործողություններ սկսելու մասին,

Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆն արձագանքեց՝ ասելով, որ Սիրիայի ինքնիշխանության դեմ գործողությունների միջոցով չէ, որ պիտի ապահովվի Թուրքիայի անվտանգությունը:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի նպատակն է քուրդ զինյալներից ազատել Թուրքիայի հետ սահմանակից Սիրիայի շրջանները, որտեղ հետագայում պետք է ստեղծվի անվտանգության գոտի։

Այդ թեմային անդրադառնալով՝ Զարիֆը լրագրողների հետ զրույցում Զարիֆը ասել է. «Մենք թուրքական կողմին հայտնել ենք, որ Թուրքիայի անվտանգությունն ապահովելու միակ երաշխիքը սահմանամերձ շրջաններում զինված ուժեր տեղակայելն է։ Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը վնաս հասցնելով՝ չեն կարողանալու ապահովել Թուրքիայի անվտանգությունը»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքում են Սիրիայի Եփրատ գետի արևելյան հատվածը, որտեղ Թուրքիան առաջիկայում պատրաստվում է ռազմագործողություններ սկսել քրդերի դեմ։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: