Հայերեն   English   Русский  

Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից իրեն ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը


  
դիտումներ: 156

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից ու որոշում կայացրեց մերժել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավոր Աննա Դանիբեկյանին։ Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել է նաև տուժողներից մեկի պաշտպանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: