Հայերեն   English   Русский  

Կրոնական անհանդուրժողականությունն առաջինը սաստկացնում է ատելությունը, երկրորդը՝ կյանքեր է խլում և երրորդը՝ տանում է մշակութային վանդալիզմի. Անի Սամսոնյան


  
դիտումներ: 103

ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ԵԱՀԿ նիստին խոսել է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից կրոնական անհանդուրժողականության և ատելության խոսքի դրսևորումների մասին։

Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.

«Կրոնական անհանդուրժողականությունը և դրա հռետորաբանությունն առաջինը սաստկացնում է ատելությունը, երկրորդը՝ կյանքեր է խլում և երրորդը՝ տանում է դեպի մշակութային վանդալիզմի: Որպես նշվածի ապացույց, ես կներկայացնեմ համապատասխան իրադրությունները: Նախ, երբ մենք ասում ենք՝ կրոնական անհանդուրժողականությունը սաստկացնում է ատելությունը, մենք նկատի ունենք այն իրավիճակը, երբ Թուրքիայում բարձրաստիճան պաշտոնյան հանրայնորեն խոսեց գյավուրների մասին, կամ էլ, երբ առաջատար թուրքական լրատվամիջոցը հրապարակեց «Գյավուրի ընկերը չենք» վերնագրով հոդված:

Ըստ Թուրքական լեզվի ասոցացիայի, գյավուր նշանակում է անհավատ մարդ: 104 տարի առաջ 1.5 միլիոն հայ քրիստոնյաներ սպանվեցին Օսմանյան կայսրության թուրքերի կողմից հենց այդ վտանգավոր բառի և հռետորականության ազդեցության ներքո: Այս տեսանկյունից ես գնահատում եմ այն մոտեցումը, որը մենք ամրագրեցինք Լյուքսեմբուրգյան հռչակագրում, որտեղ հայկական ցեղասպանությունը ընդունվեց Իտալական պատգամավորների պալատի կողմից, ինչպես նաև Ֆրանսիայի կողմից ապրիլի 24-ը ճանաչվեց որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս տեսակի միջոցները նպաստում են ճանաչմանը և օգնում են կանխել նման ոճիրներ, ինչպես նաև կոչ են անում այլ ազգային խորհրդարանների հետևել իրենց օրինակին:

Երկրորդ, երբ մենք ասում ենք որ կրոնական անհանդուրժողականությունը հազարավոր կյանքեր է խլում, մենք նկատի ունենք այն, ինչ ներկայումս տեղի է ունենում Միջերկրական տարածաշրջանում: Հայաստանն առաջինն է եղել ԵԱՀԿ շրջանակներում, որ դատապարտել է Իսլամական հանրապետության և Ալ Նուսրայի կազմակերպած մասսայական ոճիրները Իրաքի եզդիների և Սիրիայի հայերի դեմ: 2014 թվականի Խորհրդարանի հռչակագիը կոչ էր անում ԵԱՀԿ անդամ երկրներին, դադարեցնել իրենց տարածքների տրամադրումը ահաբեկչական և արմատական խմբերին՝ կանխելու քաղաքացիների, կրոնական և էթնիկ փոքրամասնությունների վրա հարձակումները:

Խնդիրը շարունակում է ակտուալ մնալ և ԵԱՀԿ երկրները պետք է մեծացնեն իրենց ջանքերը այդ խնդրին լուծում տալու հարցում: Խորհրդարանականները կարևոր դեր պետք է խաղան քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ նախորդ ցեղասպանությունների դատապարտման հարցում, ինչը մենք այսօր տեսնում ենք նաև Սիրայում և Իրաքում: Ինչ վերաբերում է մշակութային վանդալիզմին, ապա ամիսներ առաջ բրիտանական հայտնի ամսագիր The Guardian-ը հրապարակել է հոդված` «Մեծ կորուստ. Ադրբեջանը և 21րդ դարի ամենամեծ մշակութային ցեղասպանությունը» վերնագրով: Հոդվածում նշվում է որ ներկայիս ամենամեծ մշակութային ողբերգությունը ոչ թե Սիրիայում է, այլ Կովկասում` նկատի ունենալով Ադրբեջանում հայակական խաչքարերի ոչնչացումը:

Կրոնական անհանդուրժողականության, արմենոֆոբիայի և խտրականության պատճառով բոլոր հայերը հեռացվել են Նախիջևանից, որն էլ այժմ Ադրբեջանի մաս է: Տասը հազար խաչքարեր պահպանվել էին միջին դարերից և քրիստոնյաների համար բացառիկ մշակութային ժառանգություն են: Ինչքան ուժեղ պետք է լինի ատելությունն ու անհանդուրժողականությունը, որ անգամ գերեզմաններն են ոչնչացվում: Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ամփոփել խոսքս հետևյալ հարցով: Պատկերացնում եք, թե ինչ կլինի մարդկանց և մշակութային ժառանգության հետ Լեռնային Ղարաբաղում այսպիսի անհանդուրժողականության և ատելության պայմաններում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: