Հայերեն   English   Русский  

Ես դեռ մայիսին վստահ էի, որ դուք արժանի եք. ՊՆ խոսնակը՝ շնորհավորել է սպայական լեյտենանտի կոչում ստացած աղջիկներին


  
դիտումներ: 174

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած աղջիկներին կոչում շնորհելու վերաբերյալ գրառում է արել Facebook-ի իր էջում:

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում վարժական հավաքներին մասնակցած թվով ութ աղջիկների ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է սպայական լեյտենանտ զինվորական կոչում:

Նորաթուխ լեյտենանտները Շիրակի Պետական Համալսարանի Ռազմական ամբիոնի շրջանավարտներ են: Շնորհավորում եմ Ձեզ հարգելի աղջիկներ: Ես դեռ մայիս ամսին վստահ էի, որ դուք արժանի եք»,-գրել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: