Հայերեն   English   Русский  

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Աննա Դանիբեկյանին


  
դիտումներ: 88

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:

Պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա․ Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։

Ըստ Ալումյանի՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․ Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատարան համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն էլ հայտարարեց, որ քանի որ Աննա Դանիբեկյանը ամռան ամիսներին արձակուրդում է գտնվել, այդ պատճառով մտածված ձևով ձգձգվել է գործի մակագրումը որևէ դատավորի, որպեսզի արձակուրդից հետո մակագրվի հենց Դանիբեկյանին, քանի որ նա կայացնում է իշխանություններին հաճո որոշումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: