Հայերեն   English   Русский  

Համաձայն չեմ մամուլի կարծիքի հետ, բայց պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն մամուլի ազատ խոսքի. Վլադիմիր Վարդանյան


  
դիտումներ: 62

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր՝ հոյտեմբերի 7-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ, մեկնաբանելով «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքը, ասաց, որ

եթե Հայաստանում չլինեն ազատ մամուլ, անկախ լրատվամիջոցներ, ժողովրդավարությունը կարող է սպառնալիքի տակ հայտնվել:

Ընդ որում՝ նա նշեց, որ մամուլի այս ակումբը վերջին շրջանում քանիցս անդրադարձել է նաև իր գործունեությանը՝ ներկայացնելով ոչ այնքան դրական լույսի ներքո:

«Մեջբերելով Վոլտերին՝ կարող եմ միայն ասել, որ համաձայն չեմ մամուլի կարծիքի հետ, բայց պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն նրա, որ լրատվամիջոցներն այդ կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան: Եվ սա վերաբերում է բոլորին»,- հավաստիացրեց պատգամավորը:

Լրագրողների հարցին՝ այս հարձակումն արդյոք կապվա՞ծ է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ առաջացած իրավիճակի հետ (մամուլի ակումբի ղեկավարը նրա հետ ազգակցական կապ ունի), նա պատասխանեց, որ իր համար անընդունելի է ցանկացած մանիպուլյացիա, որի շնորհիվ ձեռնարկվում է իրավական գործընթացը քաղաքականի վերափոխելու փորձ:

Նշենք, որ հոկտեմբերի 5-ին իշխանության համակիր մի քանի երիտասարդներ հարձակվել են ընդդիմադիր մամուլի ակումբի վրա՝ պահանջելով այն փակել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: