Հայերեն   English   Русский  

Աբովյանի ամենամյա թատերական փառատոնի շրջանակում ներկայացվելու է վեց բեմադրություն


  
դիտումներ: 94

Կոտայքի մարզում թատերական կյանքն աշխուժացնելու, հանրության հետաքրքրությունը թատրոնի նկատմամբ մեծացնելու նպատակով հոկտեմբերի 7-11-ը Աբովյանում կանցկացվի Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը, որը թվով չորրորդն է:

Փառատոնի ընթացքում թատերասերներն Աբովյանի դրամատիկական թատրոնում հնարավորություն կունենան վայելելու վեց ներկայացում:

Նրանք կարող են դիտել Ա. Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Հ. Թումանյանի «Հեքիաթներ» (Հ. Մալյանի անվան թատրոն), Վ. Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» (Պատանի հանդիսատեսի թատրոն), Պ. Գլադիլինի «Ուրիշ մարդը» (Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն), Վ. Շեքսպիրի «Օթելլո» (Ուսանողական թատրոն), Հ. Թումանյանի «Անուշ» (Կամերային երաժշտական թատրոն) բեմադրությունները:

Բոլոր ներկայացումների մուտքն ազատ է:

Փառատոնն իրականացնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը` Աբովյանի համայնքապետարանի աջակցությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: