Հայերեն   English   Русский  

​Զգուշացնում է «Իմ քայլը» ՝ իշխանությանը քննադատողները անպաշտպան են լինելու


Վահան Իշխանյան, Ֆբ գրառում


  
դիտումներ: 451

«Իմ քայլ»ի պատգամավոր Վահագն Թևոսյանը «Հայելի» ակումբի դեմ վանդալիստական հարձակմանը արձագանքել է «Մարդի՛կ, մի՛ հրահրեք ատելություն ինքներդ ձեր նկատմամբ:

Մի-հը-րահ-րե՛ք»:

Այս պատասխանը հիանալիորեն բացահայտում է նոր իշխանության իրական դեմքը, որ ինքը իշխանություն է միայն իր թիմի համար, և պատասխանատու չի ուրիշների, մանվանդ նրանց անվտանգության համար, ովքեր իրենց քննադատում են, ավելին, ոչ միայն պատասխաանտու չեն, այլև զգուշացնում են որ «մենք ասում ենք Նիկոլ, հասկանում ենք ժողովուրդ, մենք ասում ենք ժողովուրդ, հասկանում ենք Նիկոլ», և եթե Նիկոլին քննադատեք հասարակության տիղմը կխեղդի ձեզ, չե՞ք ուզում խեղդվել «Մի-հը-րահ-րե՛ք»։
Այսպիսի խոստովանությունը ավելի հստակ է ցույց տալիս թե ինչ նկատի ուներ ՍԴ նախագահ Հրայր Թովմմասյանը որ ասում էր՝ սահմանին խրամատ եմ պահում։
Մի խրամատ որի վրա գրոհում են և ուժային կառուցները, և գործադիր իշխանությունը, և հասարակական տիղմը։ Այդպես միայն վերջին երկու օրերին 2 գրոհ եղավ՝ ԱԺ֊ն նրան պաշտոնանկ անելու որոշմամբ գրոհեց, երեկ էլ նրանց խունվեյբինները Թովմասյանի քրոջ հաստատության վրա գրոհեցին, «Հայելի» ակումբի վրա հարձակված վանդալիստները պարզ ասում են. «Անժելա Թովմասյանը Հրայր Թովմասյանի քույրն է, Հրայր Թովմասյանը, ժողովուրդ ջան, մեր սահմանդրական դատարանի նախագահն է, երկուսն էլ փասափուսեքը պիտի հավքեն գնան Ադրբեջան»։
Այս գրոհը արդեն մի քանի ամիս է գնում է, մի կողմից երկրի առաջին դեմքն է հրապարակային սպառնալիքներ թափում, ապա նրա ենթակա կառույցներն են հետապնդում Թովմսյանին, նրա հարազատներին, նրա հետ առնչություն ունեցող անձանց, ապա խունվեյբիյներն են մի քանի օր գրոհում ՍԴ֊ի վրա՝ քաշքշում դատավոր Գյուլումյանին, ապա ԱԺ֊ում 37 թվի ոճով Թովմասյանին որպես ժողովրդի թշնամի դատապարտող ելույթների հեղեղ է թափվում, որն էլ հրահրեց «Հայելի» ակումբի վրա հունվեյբինների հարձակումը։ Եվ այս ամբողջ գրոհին դիմադրում է գրեթե միայնակ Հրայր Թովմասյանը, առանց համալրման հույսի։
Եթե այս խրամատը գրավեն, սահմանը անցնեն, ապա ռեպերեսիաները կհեղեղեն երկիրը, կփակվեն նրանց հիմնարկները, բանտեր կնետվեն նրանք «ովքեր կհրահրեն ատելություն իրենք իրենց նկատմամբ»։
Աշխարհը գնում է այն ուղղությամբ, որ ազատվի այնպիսի իշխանություններից որոնք խտրականությամբ տարված ընդունակ չեն պաշտպանել իրենց հակառակորդների, ու նաև հասարկության յուրաքանչյուր անհատի անվտանգությունը, իսկ հայկական հեղափոխությունը հակառակ ուղղությամբ գնաց, սև ու սպիտակ բաժանարար գիծը գծեց, որ հանգեցնելու էր ի վերջո բռնաճնշումների։
Որ ավելի հստակ լինի թե Թևոսյանի խոսքը ինչ արմատներ ունի. ինչպե՞ս կպատասխաներ երիտթուրք պաշտոնյան նրան ով կդիմեր իրեն, որ հայերին չկոտորեն. «մի՛ հրահրեք ատելություն ինքներդ ձեր նկատմամբ»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: