Հայերեն   English   Русский  

Անժելա Թովմասյանը տեղի ունեցածը համարում է քաղաքական հետապնդում


  
դիտումներ: 508

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Խոսեցի Անժելա Թովմասյանի հետ, խնդրեց փոխանցեմ բոլորիդ, որ այսօրվա դեպքը նա համարում է քաղաքական հետապնդում իր ընտանիքի և մամուլի նկատմամբ և կոչ է անում իրավապահ մարմիններին անհապաղ քայլեր ձեռնարկել տեսանյութում առկա անձանց հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

Հայելի ակումբի վրա հարձակումը այն ոճն է, որին ընդունակ է այս իշխանությունը: Ընդհանրապես մամուլի վրա հարձակումները արդեն բարձրակետին են հասնում և ես վստահ եմ, որ շուտով Նիկոլ Փաշինյանի լակոտախմբերը ավելի ինտենսիվ սադրանքների և հարձակումների են անցնելու:

Որպես ՀՀ քաղաքացի, որպես «ՔԳ» ՀԿ ղեկավար՝ խստորեն դատապարտում եմ ցանկացած հարձակում ընդդեմ ցանկացած ԶԼՄ-ի և ազատ խոսքի: Միևնույն ժամանակ կրկնում եմ բազմիցս հնչեցրած կոչը` հնարավորինս ԶԻՆՎԵՔ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ միջոցներով, նմանատիպ հարձակում իրականացնողներին պարտադիր պետք է մաքսիմալ ֆիզիկական վնաս հասցնել: Պատրաստ եղեք պաշտպանելու ձեր գրասենյակները, տները և գույքը, Նիկոլն ավելի հեռուն է գնալու»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: