Հայերեն   English   Русский  

​Թրամփը կարգադրել է կրճատել Անվտանգության խորհրդի մեծ թվով աշխատակիցների


Ըստ Bloomberg գործակալության տվյալների՝ այդ կարգադրությունն արվել է գաղտնի կարգով


  
դիտումներ: 304

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդապահական կարգով կարգադրել է էապես կրճատել Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) աշխատակիցների թիվը:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությանը:

Ըստ գործակալության տվյալների՝ Թրամփի կարգադրությունը ԱԱԽ-ի աշխատակիցներին ի գիտություն են հայտնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միկ Մալվենին և նախագահի՝ ազգային անվտանգության գծով նոր խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը: Գործակալության աղբյուրները, սակայն, միակարծիք չեն նման քայլի պատճառների վերաբերյալ: Ոմանք դա կապում են Ջոն Բոլթոնին փոխարինելու եկած Օ’Բրայենի ազդեցությամբ, մյուսները՝ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աղմուկ հանած հեռախոսազրույցի հետ կապված սկանդալով:

Bloomberg-ը հիշեցնում է, որ Թրամփը ԱԱԽ-ի արդյունավետության բարձրացման քաղաքականություն է վարել: ԱԱԽ-ն բաղկացած է 310 մարդուց, հիմնականում Պետդեպարտամենտի, Պենտագոնի և հատուկ ծառայությունների կադրեր: Թրամփի և Զելենսկու զրույցի կապակցությամբ բողոք ներկայացրած անձը հայտնի չէ, սակայն ենթադրում են, որ նա ամերիկյան հետախույզ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: