Հայերեն   English   Русский  

Միակ խմբակցությունը, որին կարող էր դիմել Հրայր Թովմասյանը, մնացել էր ԲՀԿ-ն․ Արսեն Բաբայան


  
դիտումներ: 305

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երկու օր է իշխող քաղաքական ուժի պատգամավորները նեղսրտում են, թե ինչու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր հայտարարության մեջ առանձնացրեց ԲՀԿ-ին:

Վերհիշելով անցածը, վերլուծելով իրավիճակն ամենասկզբից (քաղաքական մեղադրանքներ, սանիկներ, դատարանների շրջափակում, վնգստալ և այլն), նկատեցի, որ ԲՀԿ-ին հատուկ նշելն ունի չափազանց պարզ պատճառ:

ԱԺ-ում ունենք 3 քաղաքական ուժ: «Իմ քայլ»-ի շարժառիթը ՍԴ նախագահին հեռացնելու սոսկ քաղաքական ամբիցիա է: «Լուսավորն» առնվազն խախտեց օբյեկտիվության սահմանը, քանի որ հենց սկզբից հայտարարեց, որ կողմ է քվեարկելու, մինչդեռ օբյեկտիվ կլինեին, եթե սպասեին երկրորդ կողմին և գոնե հայտարարեին, որ դիրքորոշում կհայտնեն այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանին հարցեր կտան ԱԺ նիստում ու կստանան պատասխաններ:

Փաստորեն միակ խմբակցությունը, որին կարող էր դիմել Հրայր Թովմասյանը, մնացել էր ԲՀԿ-ն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: