Հայերեն   English   Русский  

​Ավելի քան 30 մարդ վնասվածքներ է ստացել Հոնկոնգի անկարգությունների ընթացքում


Բժիշկները երկուսի վիճակը լուրջ են գնահատում


  
դիտումներ: 160

Ավելի քան 30 մարդ Հոնկոնգում վնասվածքներ է ստացել վերջին օրերին հերթական զանգվածային անկարգությունների ալիքի հետևանքով:

Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի այդ հատուկ վարչական շրջանի առողջապահության մարմիններին:

Տուժածների թվում են 25 տղամարդ և 6 կին: Երկու հաճախորդի վիճակը բժիշկները լուրջ են գնահատում, 15-ինը՝ կայուն: Եվս 14 մարդ ներկայումս դուրս է գրվել հիվանդանոցից: Վիրավորվածների մեջ 14-ամյա պատանի կա, որը անհայտ հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ոտքին: Նրա վիճակը կայուն է:

Ուրբաթ երեկոյան Հոնկոնգում կրկին բռնկվեցին զանգվածային անկարգություններ վարչակազմի ղեկավար Քերրի Լամի որոշումից հետո, որով արգելվեց բողոքի ցույցերի մասնակիցներին դիմակներ դնել: Արմատականները փակեցին ճանապարհները, վանդալիզմի գործողություններ կատարեցին խանութներում, կառավարական օբյեկտներում, մետրոյի կայարաններում, հրկիզումներ արեցին, իրավապահների վրա պայթուցիկ խառնուրդներով լցված շշեր շպրտեցին:

Անկարգություններից հետո՝ այսօր, քաղաքում փակվել են մշակութային հաստատությունները, բանկերը, բազմաթիվ առևտրի կենտրոններ: Անորոշ ժամանակով դադարեցվել է աշխատանքը մետրոպոլիտենի բոլոր գծերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: