Հայերեն   English   Русский  

Ձեր հետևողական սրտացավ աշխատանքն է, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն. ՄԻՊ-ը շնորհավորել է ուսուցիչներին


  
դիտումներ: 72

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել ուսուցիչների օրվա կապակցությամբ:

Սիրելի՛ ուսուցիչներ,

Սիրով շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Յուրաքանչյուրս է խոր ակնածանքով հիշում իր ուսուցիչներին: Դուք եք, որ յուրաքանչյուրիս մեջ սերմանել եք հայրենիքի, ընտանիքի և իրար նկատմամբ սիրո ու հարգանքի բարձր արժեքները:

Ձեր մասնագիտական գործն անփոխարինելի է: Դուք ամենօրյա սրտացավ աշխատանքով եք ապահովում երեխաների ներառական և որակյալ կրթությունը մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում:

Ձեր հետևողական սրտացավ աշխատանքն է, որ նպաստում է կրթված և իրավագիտակից քաղաքացի ունենալուն: Ուսուցչի պաշտպանությունը պետք է լինի բոլորիս խնամքի և հոգածության առարկան՝ մեզնից յուրաքանչյուրին վերապահելով ուսուցչի մասնագիտական տոնը նշելու բարձր պատիվը:

Առողջություն և ամենայն բարիք ձեզ և ձեր ընտանիքներին:

Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: