Հայերեն   English   Русский  

Նոր Հայաստանը եկեղեցական թեմերը ՀԿ է համարում


  
դիտումներ: 1378

Պետեկամուտների կոմիտեն սեպտեմբերի 30-ին պաշտոնական գրություն է ուղարկել Գյումրի Շիրակի թեմ, որպեսզի ՛՛Հասարակական կազմակերպությունների մասին՛՛ օրենքի համաձայն ՊԵԿ ներկայացնեն՛՛Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ՛՛ հասարակական կազմակերպության կանոնադրության պատճենը:

Ավելին, ՊԵԿ-ում նաև պարզել են, որ ՛՛Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմ՛՛հասարակական կազմակերպության վերաբերյալ փաստաթղթեր չեն եղել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

Եվ սա դեռ ամենը չէ, ՊԵԿ-ն այս պաշտոնական գրությունը ուղղել է, ըստ ամենայնի, Շիրակի թեմի առաջնորդին, բայց սխալ ներկայացնելով, թե առաջնորդի պաշտոնը, թե նրա ազգանունը:
Պաշտոնական գրությունը Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հրապարակել է և նշել՝ ՛՛Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է 《Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ》֊ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին( !!!!), ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն՛՛:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: