Հայերեն   English   Русский  

ՇՊՀ ռեկտորի լիազորությունները դադարեցնելու մասին


  
դիտումներ: 1082

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդին

պատճենը՝ ՀՀ նախագահ պարոն Ա.Սարգսյանին

ՀՀ վարչապետ պարոն Ն.Փաշինյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Ա.Հարությունյանին

ՇՊՀ անձնակազմի կառավարման և իրավական

ապահովման բաժնի նախկին պետ,ՀՀ քաղաքացիՆարեկ Լյովայի Միրզոյանից

հասցե՝ ք.Գյումրի Ն.Ստեփանյան փ. Տուն 10

հեռախոս՝ 093 86-22-01

Էլ.փոստ՝ mirzoyan.narek@gmail.com

Հարգելի° հոգաբարձուների խորհրդի անդամներ,

Հայտնում եմ ձեզ, որ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N1031-Ն որոշմանբ հաստատված «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 1-ին կետի «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը (այսուհետև ՇՊՀ) հիմնադրի որոշմամբ հիմնադրված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: ՇՊՀ կանոնադրության 2-րդ կետի համաձայն ՇՊՀ-ն «Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է ՝ փոխանցման ակտին համապատասխան:Վերոնշյալ կանոնադրության 4-րդ կետը սահմանում է, որ ՇՊՀ-ի հիմադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

նամակ

Վերոշարադրյալ իրավական կարգավորումներից պարզ է դառնում, որ ՇՊՀ-ն պետական ոչ առևտրային կազմակերպություն է:

ՀՀ կառավարության 25 հունվարի 2005 թվականի N 224-Ն որոշման (պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին) ընդհանուր կարգի (հավելված 1) 11.5 կետի համաձայն մինչև սույն կարգին համապատասխան պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը՝ տնօրենի թափուր պաշտոնը կարող է ժամանակավորապես զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:

ՇՊՀ կանոնադրության 56-րդ կետը սահմանում է, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան,բուհ-ում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ և վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

Վերոնշյալ իրավակարգավորման իմաստը կայանում է նրանում, որ բուհի ռեկտորի (կամ ժամանակավոր պաշտոնակատարի) պաշտոնը զբաղեցնող անձը ունենա համապատասխան գիտելիքներ և աշխատանքային փորձ,այլապես, դիցուք՝ ռեկտոր կամ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար կարող է ընտրվել 18 տարին լրացած, ՀՀ քաղաքացի հանդիսացող յուրաքանչյուր անձ(օրինակ՝ բուհի յուրաքանչյուր ուսանող):

Տեղեկացնում եմ ձեզ, որ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանը չի համապատասխանում ՇՊՀ կանոնադրությամբ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված պահանջներին:

Ելնելով վերոգրյալից խնդրում եմ ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Երվանդ Սերոբյանի հետագա պաշտոնավարման հարցը ընդգրկել 05.10.2019թ.-ի ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգ և ղեկավարվելով ՇՊՀ կանոնադրության 40-րդ կետի 2-րդ ենթակետով՝ դադարեցնել Երվանդ Սերոբյանի լիազորությունները՝ հետագա իրավական խնդիրներից խուսափելու համար:

Կանխավ շնորհակալություն:

04.10.2019թ.

Հարգանքով՝ Ն.Միրզոյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: