Հայերեն   English   Русский  

Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով. Արարատ Միրզոյան


  
դիտումներ: 68

Այսօր Ազգային ժողով լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով իշխանության հասցեին հնչած այն քննադատություններին, թե 8 ամսվա պատգամավորներն արդեն ունեն հողատարածքներ, ձեռք են բերել թանկարժեք գույքեր, ասաց, որ

իր կինը՝ Գոհար Աբաջյանը, վարկով նոր մեքենա է ձեռք բերել։

Միրզոյանն էլ բերեց իր օրինակը. «Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով։ Հեղափոխությունից հետո ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք, եւ այդ գումարով, որպես կանխավճար, ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան՝ էլի հիփոթեքային վարկով։ Մյուսների մասին չգիտեմ, առավել եւս ինչ-որ ապօրինի միջոցներով, եթե կա՝ հրապարակեք, թե ո՞ր ուժի ներկայացուցչին է վերաբերում։ Դա չի կաշկանդի մեզ, եւ համապատասխան իրավապահ մարմիններին, որ գործընթացն իրականացնեն այնպես, ինչպես կսահմանի օրենքով»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: