Հայերեն   English   Русский  

​Եվրահանձնաժողովի ղեկավարը որոշել է ապրել Բրյուսելում 25-մետրանոց բնակարանում


  
դիտումներ: 195

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ապրելու է Բրյուսելում 25 քմ մակերեսով բնակարանում: Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով AFP-ին:

Բնակարանն ընտրվել է երկու նկատառումով. գտնվում է Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի մոտ և բավականին անվտանգ է:

Ֆոն դեր Լյայենի նախորդը՝ Ժան-Կլոդ Յունկերը, որ պաշտոնը կլքի նոյեմբերի 1-ին, ապրել է Բրյուսելում հյուրանոցի 50-մետրանոց համարում, որի վարձակալությունն ամսական կազմել է 3200 եվրո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: