Հայերեն   English   Русский  

Հրայր Թովմասյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ. Ռուբեն Ռուբինյան


  
դիտումներ: 62

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ասաց, որ քանի որ

Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությունը տեղի է ունենում ԱԺ-ում, կարելի է ասել, որ այս գործընթացը քաղաքական է, քանի որ ներգրավված է ԱԺ-ն:

«Այն առումով, որ քաղաքականացված է և կան ճնշումներ, դա բացարձակ սուտ է: Ես կարծում եմ, որ Հրայր Թովմասյանի այս հայտարարությունները վկայում են այն մասին, որ Հրայր Թովմասյանը փաստացի զբաղվում է քաղաքականությամբ, որի իրավունքը չունի, ի տարբերություն ԱԺ-ի: Սա ևս մեկ փաստարկ է, որ Հրայր Թովմասյանը անաչառ չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկությունը: Քվեարկությունից հետո ԱԺ համապատասխան դիմումը կուղարկվի ՍԴ, իսկ վերջնական որոշումը պետք է կայացնեն ՍԴ անդամները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: