Հայերեն   English   Русский  

ՀՀ վարչապետը շնորհավորել է Իրաքի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ


  
դիտումներ: 60

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության վարչապետ Ադիլ Աբդ Ալ-Մահդիին՝ Իրաքի Ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Գերազանցություն, ջերմ շնորհավորանքներ ու անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Իրաքի բարեկամ ժողովրդին Իրաքի Հանրապետության Ազգային տոնի կապակ­ցու­թյամբ։

Հայաստանը մեծապես շահագրգռված է Իրաքի հետ ունեցած ջերմ գործըն­կերային հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իրաքի բարե­կամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: