Հայերեն   English   Русский  

Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում Արփինե Հովհաննիսյանին


  
դիտումներ: 90

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն աջակցություն է հայտնում ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին,

որին նախօրեին անձնական բնույթի վիրավորանքների էր հասցրել իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Դեսպան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում տարածել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի անդրադարձը տեղի ունեցածին՝ նշելով, որ քաղաքականությամբ զբաղվող կանանց նկատմամբ ատելության խոսքին ի պատասխան ՄԻՊ Արման Թաթոյանը առողջ եւ անհրաժեշտ արձագանք է տվել:

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ, ԱԺ Պաշտպանության եւ մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցներից մեկում անդրադառնալով ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերջին հարցազրույցներից մեկում տեղ գտած քննադատություններին, ասել էր.

«Արփինե Հովհաննիսյանը՝ լինելով արդարադատության նախկին նախարար, փոխանակ իր հնարավորությունները կամ ռեսուրսները ներդնի իր՝ Հայաստանից փախած թիմակիցներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, նա զբաղված է անհեթեթ, չփաստարկված հայտարարություններ աջ ու ձախ տարածելով», ապա թե՝ «Արփինե Հովհաննիսյանը պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի եւ անհայտ հայրիկի անունները»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: