Հայերեն   English   Русский  

Հայկ Մարությանը խզեց «Սանիթեքի» հետ պայմանագրերը


  
դիտումներ: 673

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեքի» հետ պայմանագրերը,նա հանդես է եկել հրապարակային ուղերձով.

«Սիրելի երեւանցիներ, ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունն սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումներն ահագնացել են 2018 թվականի կեսերին եւ շարունակվել մինչեւ 2019-ի սեպտեմբերը:
Վերջ նշված փաստերը մեզ ստիպեցին ուսումնասիրել՝ արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքված պայմանագրերի բոլոր կետերը, եւ ընդհանրապես, ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը:

Այս հանգամանքները պարզելու համար 2019-ի հուլիսից իմ հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաեւ գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունն ու գույքագրումը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: