Հայերեն   English   Русский  

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, կառավարությունը հերթական նիստն է գումարել,ուղիղ


  
դիտումներ: 635

Օրակարգում 45 հարց կա, որից 33-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի։ Գործադիրը, մասնավորապես, քննարկելու է. -Վարժական հավաքներ հայտարարելու մասին որոշման նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2016 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը,

-ՀՀ տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին որոշման նախագիծը,

-«Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին որոշման նախագիծը,

-Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը,

-Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը,

-Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին որոշման նախագիծը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: