Հայերեն   English   Русский  

Նորարարության ամենամյա մրցույթի արդյունքներն ամփոփվել են


  
դիտումներ: 242

Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի դահլիճում տեղի է ունեցել Արփա (ARPA) ինստիտուտի նորարարության ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը:

Միջոցառմանը ներկա են գտնվել և մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Արփա ինստիտուտին, մասնավորապես, նախագահ Հակոբ Փանոսյանին, Հայաստանում գործունեություն ծավալելու համար` նշելով, որ ինստիտուտը սփյուռքում գործող այն կառույցներից է, որն ունի գնահատելի ներդրում և հստակ արդյունքներ: Նախարարը նշել է, որ Արփա ինստիտուտի աջակցությամբ Հայաստանի ավագ դպրոցների աշակերտները Intel միջազգային գիտատեխնիկական փառատոնին (Intel International Science and Engineering Fair) մասնակցելու հնարավորություն ունեն, որը կարևոր է նորարարական մտքի հետագա զարգացման համար.

«Համոզված ենք, որ գիտության նկատմամբ հետաքրքրությունը դպրոցից պետք է արթնացնել և մենք այս ասպարեզում ունենք մեծ ներուժ: Իրականացնում ենք մի շարք ծրագրեր և կարող ենք ասել, որ ավագ դպրոցների աշակերտների շրջանում հետաքրքրությունը դեպի գիտություն փոքր չէ»,-նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` առաջիկայում մեկնարկելու է «Քո գիտությունը դպրոցում» պետական դրամաշնորհային ծրագիրը, որի շրջանակում անվանի գիտնականները կգնան դպրոցներ`ներկայացնելու իրենց գիտական գործունեությունը:

ARPA ինստիտուտի նորարարական մրցույթի պահանջն է եղել` ներկայացնել գործնականում կիրառական նշանակության նորարարական մտահղացումներ: Առաջին տեղի մրցանակը ստացել է Վարդան Հարությունյանը: Մրցույթի մասնակիցներին տրվել են վկայակայագրեր, իսկ առաջինից չորրոդ տեղերի հաղթող հայտերի հեղինակները պարգևատրվել են դրամական մրցանակներով. առաջին տեղ գրաված հայտը կստանա 2000 ԱՄՆ դոլար, երկրորդը՝ 1000, երրորդը՝ 600, չորրորդը՝ 400 ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղի մրցանակը շնորհվել է երկու նախագծի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: