Հայերեն   English   Русский  

​Ոստիկանները դուրս են եկել Փարիզի փողոցներ «ցասման երթով»


  
դիտումներ: 300

Փարիզի փողոցներ են դուրս եկել ոստիկանները «ցասման որթով», որպեսզի իրենց բողոքն արտահայտեն աշխատանքի պայմանների վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է REGNUM գործակալությունը՝ հղում անելով BFM հեռուստատեսությանը:

Հայտնի է, որ արհմիության կոչով հոկտեմբերի 2-ին մայրաքաղաքի փողոցներ է դուրս եկել 15000-20000 ոստիկան:

Ցուցարարները բողոքում են վատառողջությունից, աջակցության բացակայությունից իրենց անմիջական վերնախավից, ելույթ են ունենում աշխատանքի պայմանների բարելավման օգտին: Դժգոհություն է առաջացնում նաև կենսաթոշակային բարեփոխումը: Ոստիկանության աշխատակիցները մտավախություն ունեն, որ կփոխվի իրենց համար շահեկան պարգևավճարների համակարգը:

«Մենք ցանկանում ենք կառավարության հաստատ և որոշակի դիրքորոշումը»,- հայտարարում է Unité-SG-FO արհմիության գլխավոր քարտուղար Իվ Լեֆեբվրը:

Ի դեպ, ներկայումս ոստիկանությունն օգտվում է այսպես կոչված «հինգերորդ» հատուկ բոնուսից, որը հատկացվում է հինգ տարին մեկ: Այդ բոնուսի իրավունքը ստանալու համար աշխատակիցը պետք է աշխատի 27 տարի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: