Հայերեն   English   Русский  

«Կոտայքի մարզպետը պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով»


  
դիտումներ: 121

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրման արարողություն:

Մարզպետին մեդալը հանձնել է ԱԻՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ամիրջանյանը, ով Արտակարգ իրավիճակների նախարարին՝ ներկայացնելով մարզպետարանի հետ ունեցած արդյունավետ համագործակցությունն ու դրա արդյունքները, միջնորդություն է ցուցաբերել՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով պարգևատրելու առթիվ:

Արմեն Ամիրջանյանը շնորհակալություն է հայտնել Կոտայքի մարզպետին արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակում համայնքներում լուծվել են թե՛ ներքին ծառայության կազմակերպման, թե՛ որոշակի մարտավարական, ստրատեգիական հարցեր:

Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը պարբերաբար այցելում է Կոտայքի մարզային Փրկարարական վարչություն, շրջում մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում՝ ծանոթանում արտակարգ իրավիճակները վերահսկելու համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցներին, շփվում ուժային կառույցներում իրենց ծառայությունը մատուցող անձնակազմերի հետ. վերջիններս մշատապես գտնվում են մարզպետի ուշադրության կենտրոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: