Հայերեն   English   Русский  

ԱԺ-ում հարցուպատասխանի նոր ձևաչափ է գործելու. Վահե Էնֆիաջյան


  
դիտումներ: 119

Այսօրվանից ԱԺ-ում հարցուպատասխանի նոր ձևաչափ է գործելու: Այս մասին ասվում է ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի տարածած հայտարարության մեջ:

«Տարիներ շարունակ Ազգային Ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում, պատգամավորները հարցերն ուղղում էին կանգնած՝ ֆիքսված խոսափողների մոտից:

Հաշվի առնելով երկրի Խորհրդարանական կառավարման մոդելի առկայությունը, օրենսդիրի ինստիտուցիոնալ նշանակությունն ու դահլիճի տեխնիկական պայմանները՝ այսօրվանից պատգամավորները կառավարության ներկայացուցիչներին հարցերը կուղղեն տեղից՝ անհատական խոսափողներով:

Վստահ եմ, որ խորհրդարանական կառավարման երկրում Ազգային ժողովն ամբողջությամբ անցում չի կատարել իր գործառույթներին համահունչ նոր ձևաչափին:

Նախկինում բազմիցս հայտարարել եմ, որ Խորհրդարանի դերակատարումը երկրի կառավարման գործում պետք է մեծացնել:

Այդ նպատակով ամռանը շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որով փոխխոսնակները նույնպես կարող են խորհրդարանական լսումներ իրականացնել, նպատակն է՝ հավասարակշռել խորհրդարանի կառավարման գործիքակազմը:

Առաջիկայում շրջանառության մեջ եմ դնելու Խորհրդարանի դերակատարումը, երկրի կառավարման գործում բարձրացնող այլ նախագծեր եւս:

Եթե ունեք նոր առաջարկներ եւ իրավակարգավորման նոր գաղափարներ՝ սիրով պատրաստակամ եմ համատեղ քննարկման»,-ասված է հայտարարության մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: