Հայերեն   English   Русский  

«Ձեռք բարձրացնել սպայի վրա նշանակում է ձեռք բարձրացնել ազգի վրա». Քննչական կոմիտեի առաջ բողոքի ակցիա էր


  
դիտումներ: 88

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ Քննչական կոմիտեի շենքի առաջ բողոքի ակցիա էին անցկացնում Վայոց Ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի աջակիցները:

«Մենք չենք ուզում հավատալ, որ Քննչական կոմիտեում փորձելու են կոծկել Վայոց Ձորի արդեն նախկին մարզպետի մասնակցությունը փոխգնդապետին ծեծի ենթարկելու դեպքին։ Պարոն մարզպետը, եթե անմեղ լիներ, իր հրաժարականի մասին չէր հայտարարի, քանի որ հեշտ չէ հրաժարվել բարձր ապշտոնից, սակայն սպային հարվածելով միայն հրաժարականով չի պրծնի»,–նշեցին ակցիայի մասնակիցները։

Նրանք համոզված են՝ սպային հարվածողը հարվածել է ազգին.

«Այստեղ ենք, որպեսզի պահանջենք արդար դատաքննություն, քանի որ ձեռք են բարձրացրել սպայի վրա, որը պատահականություն չի եղել, եղել է կանխամտածված։ Ձեռք բարձրացնել սպայի վրա նշանակում է ձեռք բարձրացնել մեր պետության, մեր պետականության եւ ազգի վրա։

Նրանք հայտարարեցին՝ կանգնած կմնան ՔԿ–ի դիմաց՝ ի աջակցություն Մխիթարյանների ընտանքի։ Բոլոր մեղավորները պետք է անպայման իրենց պատիժը կրեն անկախ դիրքից ու զբաղեցրած պաշտոնից»

Քիչ անց Քննչական կոմիտեից եկան եւ ակցիայի մասնակիցներին հրավիրեցին կոմիտե՝ քննարկման։

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական եւ քրեագիտական գլխավոր վարչության պետ է նշանակվել արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մելիքյանը ակցիայի մասնակիցներին հավաստիացրեց, որ գործը արդար եւ օբյեկտիվ քննվելու է։

«Վայոց ձորում քրեական գործի հարուցումից եւ մեր քննչական ստորաբաժանման վարույթ ընդունելուց հետո ՔԿ նախագահի հանձնարարությամբ քրգործի նախաքննությունը հանձնարարվել է Հատկապես կարեւոր գործերի գլխավոր վարչությանը։ Գործը գտնվում է ՔԿ նախագահի անձնական հսկողության տակ, որը նշանակում է ամենօրյա զեկուցում արդյունքների մասին եւ պլանների քննարկում, հաջորդող գործողություններ։ Գործի տեղափոխումը գլխավոր վարչություն նպատակ ունի արագ արձագանք, բոլոր մեղավորների պատասխանատվություն, դուք դա տեսնելու եք։ Ես հավաստիացնում եմ, որ գործն օբյեկտիվ քննվելու է, բոլոր մեղավորները միանշանակ պատասխանատվության են ենթարկվելու»,–ասաց Արթուր Մելիքյանը։

Նա դիմեց ակցիայի մասնակիցներին՝ նշելով, որ եթե ունեն ապացույցներ, որոնք կարղ են օգնել գործին, ապա շնորհակալ կլինեն, եթե ներկայացնեն ՔԿ–ին։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: