Հայերեն   English   Русский  

​Պերուի խորհրդարանի ղեկավարը հայտարարեց նախագահին հեռացնելու մասին


Պեդրո Օլաեչեան նաև փոխնահագահ Մերսեդես Արաոսին առաջադրեց նախագահի պաշտոնակատար


  
դիտումներ: 98

Պերուի Կոնգրեսի (միապալատ խորհրդարան) նախագահ Պեդրո Օլաեչեան հանրապետության նախագահ Մարտին Վիսկարրային իշխանությունից հեռացնելու հայտարարություն արեց, որը ավելի վաղ իր հերթին որոշում էր ընդունել օրենսդիր մարմինն արձակելու մասին:

Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով El Comercio թերթին:

«Խորհրդարանի նիստում հավանություն է տրվել այն բանաձևին, որը հանրապետության նախագահին ժամանակավոր անկարող է համարում այդ պաշտոնը զբաղեցնելու համար սահմանադրական կարգը խախտելու պատճառով»,- ասվում է Կոնգրեսի թվիթերյան էջում:

Միաժամանակ խորհրդարանի ղեկավարը առաջադրել է երկրի փոխնախագահ Մերսեդես Արաոսին երդվելու որպես նախագահի պաշտոնակատար: Համապատասխան որոշմանը հավանություն է տվել օրենսդիր վեհաժողովի 86 պատգամավոր:

Վիսկարրան հայտարարել էր Կոնգրեսն արձակելու որոշման մասին այն բանից հետո, երբ խորհրդարանականները հրաժարվել էին քննարկել Պերուի Նախարարների խորհրդի վստահության հարցը մինչև Սահմանադրական դատարանի անդամների ընտրությունները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: