Հայերեն   English   Русский  

«Հրապարակ». Սասուն Միքայելյանի թեկնածուն Փարաքարում պարտվեց դատվածություն ունեցողին


  
դիտումներ: 145

«Հրապարակ» թերթը գրում է. «Կիրակի օրը Հայաստանի 19 համայնքներում ՏԻՄ ընտրությունները հետաքրքիր արդյունքներով ավարտվեցին։

Առաջադրված գործող համայնքապետերը հիմնականում վերընտրվել են։ Նրանց գերակշիռ մասն անկուսակցականներ են, անգամ երկարամյա ՀՀԿ-ականները հրաժարվել են կուսակցական պատկանելությունից։

Վերընտրվել են Արմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի ղեկավար Հրայր Գալստյանը, Տանձուտի գործող համայնքապետ Մխիթար Պետրոսյանը, Արագածոտնի Ղազարավան համայնքի ղեկավար Հայկ Ասատրյանը։ Վերընտրվել է նաեւ 21 տարի Արարատի մարզի Մրգանուշ համայնքը ղեկավարած դաշնակցական Մանվել Սարգսյանը։

Հակառակ պատկերն է Արմավիրի Փարաքար համայնքում․ երկարամյա գործող համայնքապետ Սամվել Վարդանյանը պարտվել է դատվածություն ունեցող թեկնածու Դավիթ Մինասյանին։ Ուշագրավ է, որ Փարաքարում Սասուն Միքայելյանի թեկնածուն եւս չկարողացավ հաղթել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: