Հայերեն   English   Русский  

Մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը դչվել է շրջանառության մեջ.


  
դիտումներ: 74

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շրջանառության մեջ է դրել մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծ.

«Այսօր շրջանառության մեջ դրեցի մեկից ավելի տեղերում աշխատած մարդկանց համար ստաժի հաշվարկը կարգավորող օրինագիծը։

Ըստ այդմ՝ համատեղությամբ աշխատող քաղաքացիների աշխատանքային ստաժի հաշվարկի ժամանակ հաշվի է առնվելու նաեւ երկրորդ աշխատանքի տարիների քանակը՝ ի տարբերություն գործող օրենքի, որով հաշվարկվում են միայն մեկ աշխատատեղի տարիները՝ անկախ նրանից, թե քաղաքացին քանի տեղ է աշխատել եւ քանի տեղից է եկամտահարկ վճարել»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: