Հայերեն   English   Русский  

Պաշտպանության նախարարության կազմում կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կզբաղվի կիբեռանվտանգությամբ


  
դիտումներ: 82

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Երևանում Հայաստանի պաշտպանության նախարարության և «Hi-Tech կիբեռանվտանգության կենտրոն» հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո՝ հրավիրված մամուլի ասուլիսում ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ

Հայաստանի պաշտպանության նախարարության կազմում կկազմավորվի հատուկ ստորաբաժանում 19-91, որին կհանձնարարվի նեղ ուղղվածության գործունեություն։

Նրա խոսքով՝ նոր ստորաբաժանումը զբաղվելու է կիբեռանվտանգության ապահովման հարցերով։

«Ես չեմ կարող բացել նրա գործունեության ողջ սպեկտրը... Զինվորները, որոնք ժամկետային ծառայություն են անցնում Զինված ուժերի շարքերում, նրանք, ովքեր ծառայության կանցնեն հատուկ համակարգով, շնորհիվ այս ծրագրի կկարողանան հնարավորություն ստանալ ձեռք բերել գիտելիքներ, որոնք թույլ կտան նրանց հետագայում շատ բանի հասնել։ Այս ծրագիրը կարող է մեծ դեր խաղալ նրանց կյանքում, ինչպես զինվորական ծառայություն անցնելիս, այնպես էլ դրանից հետո։ Նրանք կկարողանան իրականացնել գիտահետազոտական գործունեություն եւ ոչ միայն Հայաստանի անվտանգության ապահովման, այլ նաեւ կիբեռանվտանգության ապահովման համար»,- բացատրել է Հովհաննիսյանը։

Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ 19-91 ստորաբաժանման ստեղծման նպատակը զինծառայողների անընդհատ կրթության, համակողմանի զարգացման եւ պրոֆեսիոնալ հմտությունների կատարելագործման ապահովումն է։

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում նախատեսվում է ստեղծել նոր հատուկ ստորաբաժանում, ինչի շնորհիվ կարելի կլինի իրականացնել հետազոտական նախագծեր եւ վերլուծություններ՝ ուղղված ինչպես ամենօրյա, այնպես էլ միջնաժամկետ ու երկարաժամկետ խնդիրների լուծմանը։ Մենք տարածք կտրամադրենք, իսկ մնացածը կանեն մեր գործընկերները՝ համապատասխան ուսուցիչներ եւ դասախոսներ տրամադրելով»,- ընդգծել է պաշտպանական գերատեսչության ղեկավարը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: