Հայերեն   English   Русский  

Արարատում Opel-ը բախվել է պատնեշին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ձորում. վարորդի դին գտել են մեքենայից դուրս(լուսանկար)


  
դիտումներ: 48

Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00:30-ի սահմաններում Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ,

29-ամյա Սոս Տ.-ն Այնթապ-Նուբարաշեն ավտոճաապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Opel Astra մակնիշի 36 GԼ 421 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը, ում մարմինը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Այնթապում բնակվող 2 երիտասարդ տղաներ եւ ոստիկանության մեկ այլ աշխատակից, դեռ վիրավոր վիճակում տեղափոխվել է անվտանգ վայր, սակայն օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Մասիսի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: