Հայերեն   English   Русский  

​Շիրակի մարզի Գետափ համայնքում գյուղապետ է ընտրվել անկուսակցական 25-ամյա Շիրակ Խաչատրյանը


Շիրակ Խաչատրյան,Ֆբ գրառում


  
դիտումներ: 288

«Հարգելի ընկերներ ընտրվեցի Շիրակի մարզի Գետափ գյուղի համայնքապետ»,- գրել է նա:

Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 430-ը (64.37 տոկոս)։

Անկախը հայտնել էր, որ երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի եւ Շիրակի մարզերի 19 համայնքում, որոնցից 13-ում ընտրությունները հերթական են, իսկ 6-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անց են կացվում համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Նշենք, որ 20.00-ի դրությամբ ընտրատեղամասերը փակվել են և սկսել է ձայների հաշվարկը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: