Հայերեն   English   Русский  

​Ջոնսոնին մեղադրում են Լոնդոնի քաղաքապետ եղած ժամանակ շահերի բախման մեջ


  
դիտումներ: 300

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ հետաքննություն է սկսվել Լոնդոնի քաղաքապետ եղած ժամանակահատվածում պաշտոնեական դիրքի չարաշահման փաստով: Այդ մասին հաղորդում է The Guardian-ը:

Նշվում է, որ Լոնդոնի վարչակազմի ներկայացուցիչը Ջոնսոնին նամակ է ուղարկել, որում պնդում է, որ վարչապետն անցյալում քանիցս օգտագործել է Լոնդոնի քաղաքապետի իր դիրքը, որպեսզի «օգուտ տա» գործարար Ջենիֆեր Արկուրիին:

Նամակի հեղինակը գրել է նաև, որ Արկուրիի ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու պատճառով կարող էր կորուստ կրել «պետական քսակը»:

Ճշտվում է, որ Ջոնսոնին ուղեգրել են ոստիկանության գործերի անկախ վարչություն, քանի որ Լոնդոնի քաղաքապետ եղած ժամանակ նա նաև ոստիկանության և կոմիսարիատի գործերի բաժնի ղեկավարն էր: Կառավարության պաշտոնյան հետաքննություն սկսելը որակել է որպես «շահադիտական գրոհ»:

Մինչ այս հայտնի էր դարձել, որ դատարանն անօրինական է ճանաչել Ջոնսոնի՝ խորհրդարանի գործունեությունը դադարեցնելու նախաձեռնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: