Հայերեն   English   Русский  

Հայտնաբերվել է փայտանյութի ապօրինի տեղափոխում


  
դիտումներ: 129

2019 թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը 21:00-ի սահմաններում «Հայանտառ» ՊՈԱԿ–ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության տարածքում, Կապան-Գորիս ճանապարհի «Կատարի» կոչվող հատվածում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցները հայտնաբերել են «ZIL 131» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենա՝ բեռնված մոտ 11 մ 3 փայտանյութով:

Աշխատակիցները նկատել են, որ իրականացվում է «ZIL 131» մակնիշի ավտոմեքենայի թափքում առկա փայտանյութն այլ ավտոմեքենա տեղափոխելու նախապատրաստական աշխատանքներ, որը կանխվել է: Կատարված գործողություններին մասնակցել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսության» մասնաճյուղի Շուռնուխ անտառպետության թիվ 3 պահաբաժնի անտառապահ Տ.Հակոբյանը:

Ի պատասխան Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու օրինական պահանջին, վերջինս որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: