Հայերեն   English   Русский  

Հայաստանում հիմնանորոգված և միջին նորոգման միջպետական երկու ավտոճանապարհների որոշ հատվածներում թերություններ են նկատվել


  
դիտումներ: 109

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողներիկ հետ զրույցում ասաց, որ Հայաստանում հիմնանորոգված և միջին նորոգման միջպետական երկու ավտոճանապարհների որոշ հատվածներում լաբորատոր փորձաքննության արդյունքում թերություններ են նկատվել: Աշխատանքներն իրականացրած ընկերությունը հանձն է առել շտկել խնդիրը և ավելացրել է ասֆալտի երկրորդ շերտը:

«Արձանագրել ենք, որ երկու դեպքում շինարարական աշխատանքները չեն կատարվել հավուր պատշաճի: Եվ շինարարը պարտավորություն է վերցրել ևս մեկ շերտ՝ 5 սմ ասֆալտ նորից է տեղադրել»,-ասաց նախարարը:

Արդյունքում՝ այս տարի Հաղարծին-Հովք 7.4 կմ ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքներից հետո դրա 3 կմ հատվածում 5 սմ ասֆալտի վրա ավելացվել է ևս 5-սմ շերտ: Աշխատանքներն ավարտվել են մի քանի օր առաջ: Պապիկյանը նշեց՝ նախքան 2-րդ շերտն անելն անգամ անզեն աչքով նկատելի էր, որ խնդիրներ կան: Հիմա նախարարը նկատեց՝ տեսքը վատ չէ, մնացածը պարզ կդառնա ստուգելուց հետո, լաբորատոր փորձաքննության համար կվերցվի փորձանմուշ:

Նախարարը նշեց նաև, որ երբեմն թերացումը շինարարական կազմակերպությանը չի լինում: Եղել են դեպքեր, երբ պարզվել է, որ շերտի տակ կա կավային հիմք: Նոյեմբերյանի շրջանում ևս մի ճանապարհահատվածում ասֆալտի երկրորդ շերտ է արվել: Ոսկեպար-Նոյեմբերյան հիմնանորոգված ավտոճանապարհի 8 կմ հատվածում ավելացվել է ևս երկրորդ շերտ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: