Հայերեն   English   Русский  

Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները կմեկնեն Կիև՝ Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու


  
դիտումներ: 68

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Խարբերդի մասնագիտացված մանկատան սաներից վեցը հոկտեմբերի 8-14 կմեկներն Ուկրաինա՝ Պարա րաֆթինգի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար:

Նշենք, որ Կիևում կայանալիք առաջնությանը հերթական անգամ մասնակցելու համար մանկատան սաներին կուղեկցեն հաստատության երկու աշխատակիցներ՝ լոգոպեդը և հոգեբանը:

Մասնակիցների համար նախատեսված բոլոր ծախսերը հոգում է Պարա րաֆթինգի ֆեդերացիայի կողմից: Նշենք, որ Խարբերդի մասնագիտացված մանկատան սաները տարիներ շարունակ մասնակցել են Պարա րաֆթինգի աշխարհի առաջնություններին՝ վերադառնալով չեմպիոնի կոչմամբ և տարբեր մեդալներով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: